Տղամարդիկ շարունակում են դոմինանտել աշխարհում՝ չնայած վերջին տասնամյակներում կանանց իրավունքների ոլորտում ձեռքբերված առաջընթացի: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ուրբաթ Կանանց միջազգային օրվան նվիրված միջացառման ընթացքում իր ելույթի ընթացքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ «վերջին տասնամյակներում գրանցվել է զգալի առաջընթաց կանանց իրավունքների եւ նրանց առաջնորդության համար պայքարի շրջանում», սակայն այդ հաղթանակը «բնավ բավարար չէ»: «Գենդերային հավասարությունը նախ իշխանության մարմիններում կանանց ներկայության հարց է: Աշխարհում դեռեւս դոմինանտում են տղամարդիկ: Իսկ այդ մշակույթը արհամարհում էր կանանց, ստիպում լռել եւ ճնշում էր դարերի ընթացքում»,-հավելել է նա:
«Կանայք դեռեւս բախվում են հսկայական խոչընդոտների ղեկավար մարմինների աշխատանքներում ներգրավվելու ճանապարհին»,-նշել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը: Նա հղում է կատարել Համաշխարհային բանկին՝ համաձայն որի՝ «աշխարհում միայն վեց տնտեսություններ են ապահովում կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքներն այն ոլորտներում, որոնք ազդում են նրանց (տնտեսությունների) աշխատանքի վրա»: «Եւ եթե տվյալ միտումը շարունակվի, ապա 170 տարի անհրաժեշտ կլինի զգալի տարբերությունը վերացնելու համար»,-նախազգուշացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Գուտերիշն ուշադրություն է դարձրել, որ «ազգայնականների եւ պոպուլիստների օրակարգը հաճախ ամրապնդում է գենդերային անհավասարությունը»: «Որոշ երկրներում, չնայած սպանությունների թվի համընդհանուր անկմանը, կանանց սպանությունների թիվն աճում է,-հայտնել է նա:-Ուրիշ երկրներում մենք նկատում ենք բռնության եւ կանանց թլպատման զոհերի իրավական պաշտպանության նկատմամբ խուսափողական վերաբերմունք: Սեռական բռնությունը կոնֆլիկտում շարունակում է վնաս հասցնել առանձին մարդկանց եւ համայքներին ընդհանուր առմամբ»:



























