ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ հնգօրա այցով մեկնում է ԱՄՆ` մասնակցելու մարտի 11-ից 22-ը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 63-րդ նստաշրջանին:

Այս առնչությամբ, նա Facebook-ի իր էջում գրել է. «Հինգօրա այցով մեկնում եմ ԱՄՆ, մարտի 11-ից 22-ը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 63-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:

Այս տարի նստաշրջանի առաջնային թեման է լինելու սոցիալական պաշտպանության համակարգերը, գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների կարողությունների զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու հանրային ծառայությունների հասանելիությունը»: