Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է նոր ռեկորդ՝ 116-ամյա ճապոնուհի Կանե Տանական ճանաչվել է երկրագնդի ամենածեր բնակիչը, տեղեկացնում է Associated Press-ը։
Տանական ծնվել է 1093 թվականի հունվարի 2-ին, բազմազավակ ընտանիքում։ 1922-ին ամուսնացել է Հիդեո Տանակայի հետ եւ ունեցել չորս երեխա։ Եվս մեկին որդեգրել է։
Պարբերականը նշում է, որ երկրագնդի ամենածեր կինն արթնանում է առավոտյան 06.00-ին եւ պաշտում է մաթեմատիկական հաշվարկները։
Հիմա նա ապրում է Ֆուկուոկայի ծերանոցում։
Ավելի վաղ երկրագնդի ամենածեր բնակիչ էր ճանաչվել եւս մեկ ճապոնուհի՝ Չիյո Միյակոն, որը մահացել է 117 տարեկանում։




























