Բրիտանացի Քոլին Ջոնսը 43 տարի սպասելուց հետո հասավ սիրեցյալի հետ ամուսնանալուն, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով Fox News-ին։
Ինչպես նշվում է, որ նրա կինը՝ Փոլին Յանգը, ինքն է առաջարկություն արել տղամարդուն։
«Երբ Փոլինը խնդրեց ինձ այդ մասին, քիչ մնաց ընկնեի մահճակալից»,- ասել է Ջոնսը։
Նա ավելացրել է, որ ինքը կնոջն առաջարկել է ամուսնանալ իր հետ այդ ողջ ընթացքում։
Տղամարդն այս պահին 74 տարեկան է, իսկ նրա սիրեցյալը՝ 72։
Ամուսինները ծանոթացել են 1976-ին, եւ այդ պահին նրանք երկուսն էլ ընտանիքներ ունեին։ Ժամանակի ընթացքում նրանց միջեւ հարաբերություններ են հաստատվում, բայց Յանգը ձեռքի եւ սրտի առաջարկություններին պատասխանում էր մերժումով։ Ինչ-որ ժամանակ զույգն ապրում էր Մալթայում, եւ նրանք անգամ իրենց համատեղ բիզնեսն էին բացել այնտեղ՝ ոչ մեծ հյուրանոց։ Սակայն այն բանից հետո, երբ կինը հիվանդացավ, սիրահարները վերադարձան Մեծ Բրիտանիա եւ սկսեցին ապրել ծերերի հատուկ մասնագիտացված տանը։ Այստեղ էլ նրանք նշանադրվեցին։




























