Կալիֆոռնիայի ոստիկանությունը եւ կրթության ոլորտը հետաքննում են ավագ դպրոցի ուսանողների լուսանկարը. նրանք պատկերում են նացիստական ողջույնը բաժակներից կառուցված սվաստիկայի ֆոնին, տեղեկացնում է Sky News-ը։
Նյուփորթ Բիչ քաղաքի դպրոցականների սկանդալային լուսանկարը տարածվել է սոցցանցերում։ Արդյունքում՝ տեղի համայնքը կազմակերպել է մի քանի հանդիպումներ եւ քննարկումներ՝ դպրոցականների ծնողների, ուսուցիչների եւ իրավիճակի մեղավորների մասնակցությամբ։
Աշակերտներից ոմանք հանդիպել էին հրեուհի Աննա Ֆրանկի խորթ քրոջ՝ Եվա Շոսի հետ, որը գրել է հանրահայտ օրագիրը Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափների մասին, եւ որն անցել է Աուշվիցի համակենտրոնացման ճամբարի սարսափների միջով։
Նա ասել է, որ «դպրոցականները չեն հասկացել, թե իրականում դա ինչ է նշանակում»։




























