Գլենդելի ոստիկանության թմրանյութերի դեմ պայքարի բաժնի նախկին աշխատակից Ջոն Բալյանը դատապարտվել է բանտարկության մեքսիկական մաֆիայի եւ հայկական քրեական խմբերի հետ ունեցած կապերի պատճառով, տեղեկացնում է AP-ը։
Աղբյուրի համաձայն՝ Ջոն Բալյանը դատապարտվել է 21 ամսվա բանտարկության։ Այս տարեսկզբին նախկին ոստիկանն իրեն մեղավոր է ճանաչել կաշառք վերցնելու, արդարադատությանը խոչընդոտելու եւ սուտ ցուցմունքներ տալու մեջ։
Բալյանը խոստովանել է, որ ոստիկան լինելով՝ նախազգուշացրել է մեքսիկական մաֆիայի անդամներին, որ իշխանությունները ծրագրում են ձերբակալել հանցավոր խմբավորման բարձրաստիճան անդամին՝ թույլ տալով նրան խուսափել մեկամսյա ձերբակալությունից։
Նա նաեւ քանիցս սուտ տեղեկություն է տվել քննիչներին մեքսիկական մաֆիայի եւ հայկական քրեական խմբերի հետ ունեցած կապերի մասին։




























