Նյու Յորքի հանցավոր խմբավորումներից մեկի նախկին պարագլուխ Կարմինե Պերսիկոն մահացել է 85 տարեկան հասակում, տեղեկացնում է BBC News-ը։

Պերսիկոն դատապարտվել էր 139 տարվա ազատազրկման, եւ մահացել է բանտում 33 տարի մնալով։

Նշվում է, որ մաֆիոզիի մահը վրա է հասել շաքարային դիաբետի բարդությունների հետ կապված։ Պերսիկոն կին, երկու երեխա եւ 15 թոռ ունի։

85-ամյա գանգստերը հայտնի էր նաեւ որպես «Օձ», սակայն համաձայն որոշ լուրերի՝ նա ատում էր այդ մականունը։

Ենթադրվում է, որ նա շարունակում էր զբաղվել հանցավոր գործունեությամբ՝ անգամ ճաղերի հետեւից։

Պերսիկոն ծնվել է Բրուքլինում 1933-ին, իրավաբանական ընկերության սղագրողի ընտանիքում։ Դեռահաս տարիքում արդեն ձերբակալվել է սպանության եւ ծեկռտուքի համար, բայց ավելի ուշ մեղադրանքները հանվել են։