ԱՄՆ Իլինոյս նահանգի բնակչուհու Միկ անունով ճագարը այսօր նշել է իր 16-րդ տարեդարձը եւ որպես ամենածեր ճագար՝ հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում՝ հայտնում է UPI-ն։

Միկի տիրուհին՝ Լիզ Ռենչը պատմել է, որ իր տնային կենդանուն հանդիպել է 2004թ․, երբ կամավորական աշխատանք էր կատարում բուծարանում։ Միկին վերցրել է նրա ընկերը։

Ավելի ուշ ընկերը մեկնել է քաղաքից՝ ճագարին թողնելով Լիզի խնամակալությանը։

Նշվում է, որ նախկինում ամենածեր ճագար էր համարվում Թասմանիայից Ֆլոպսին, որը ծնվել էր 1964թ․ եւ մահացել 19 տարեկանում։