Թունիսի մայրաքաղաքում 11 նորածին երեխա է մահացել, հաղորդում է BBC News-ը:
Ըստ Թունիսի առողջապահության նախարարության՝ երեխաները մահացել են սեպտիկ շոկից մարտի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում:
Երկրի վարչապետ Շահեդ Յուսեֆը հայտարարել է, որ նորածինների մահվան գործով անցկացվում է հետաքննություն, եւ հիվանդանոցը ստուգվում է բժշկական, դեղագործական ու հիգիենիկ առումներով:
Նշվում է, որ Շերիֆը հրաժարական է տվել իր նշանակումից ընդամենը չորս ամիս անց:
Facebook սոցցանցի Թունիսի մանկաբույժերի խմբում համարում են, որ նորածինների մահը կարող էր հրահրվել վարակով, որը հայտնվել էր օրգանիզմում ներերակային ներարկման հետեւանքով:




























