Վրաստանի կառավարությունը աշխատանքներ է տանում Renault ավտոմոբիլային կոնցեռնի հետ համաձայնագրի ուղղությամբ` ավտոմեքենաների առաքման վերաբերյալ: Աճող համաշխարհային գների ֆոնին էկոլոգիական տրանսպորտի ներդրման գաղափարը պատկանում է նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին եւ ակտիվորեն աջակցությունէ ստանում էկոնոմիկայի նախարարության կողմից:
Տնտեսության եւ կայուն զարգացման նախարար Վերա Կոբելիան առայժմ չի բարձրաձայնում որեւէ գործարք: Նախարարն ավելի ավղ պնդում էր, որ Վրաստանի կառավարությունը 5-ամյա ծրագիր է մշակել` «Կանաչ Վրաստան» անունով, որը նախատեսում է մեքենաների առաքում, նաեւ էլեկտրամեքենաների հավաքում:


























