Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ամփոփել է 2007-2010թթ. ֆինանսական արդյունքները` չներառելով Հարավային Աֆրիկայում կայացած աշխարհի առաջնության ֆինանսական տվյալները:

Չորս տարիների ընթացքում ՖԻՖԱ-ն վաստակել է 4,19 միլիարդ դոլար: Եկամուտի մեծ մասը գոյացել է հեռուստատեսային իրավունքի վաճառքից եւ առեւտրային գործարքներից: Այդ ընթացքում ՖԻՖԱ-ի ծախսերը կազմել են 3,56 միլիարդ դոլար: Շահույթը կազմել է 631 միլիոն դոլար: Կազմակերպության ընդհանուր պահուստը 1,28 միլիարդ դոլար է: