Givealittle հիմնադրամը  2,482,792.09 դոլար է հավաքել Նոր Զելանդիայի մզկիթներում  հրաձգությունից տուժածների աջակցության համար, հաղորդում է հիմնադրամի կայքը:

Ներկայումս իրենց ֆինանսական ներդրումն են ունեցել մոտ 37 հազար դոնորներ:

«Տասնյակ ընտանիքներ սգում են եւ այսօր կատարված հրաձգության հետեւանքով շատերը վիրավորվել են: Նրանք մեր օգնության եւ աջակցության կարիքն ունեն: Բոլոր նվիրատվությունները կուղղեն Քրայսթչերչում հրաձգության հետեւանքով տուժած մարդկանց եւ զոհերի հարազատներին աջակցությանը եւ ռեսուրսներով ապահովմանը», - նշվում է կայքում:

Ուրբաթ զինված անձինք ներխուժել էին  Ալ Նուր եւ Լինվուդ մզկիթները, որտեղ այդ պահին հարյուրավոր մարդիկ կային եւ հրաձգություն սկսել: Հարձակման հետեւանքով, ըստ վերջին տվյալների,  մահացել էր 49 մարդ, տասնյակ վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոցներ: