Զիմբաբվեում առնվազն 24 մարդ զոհվել է արեւադարձային փոթորկի հետեւանքով, որը երկրի հարավ-արեւմուտքում հիմնահատակ ավերել է տները եւ կամուրջները: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝  վկայակոչելով երկրի տեղեկատվության նախարարությանը:

Տարածաշրջանում հայտնված «Իդայ» ցիկլոնը իր հետ ջրհեղեղներ եւ ավերվածություններ էր բերել Մոզամբիկ եւ Մալավի եւ ուրբաթ հասել է Զիմբաբվե:

Վնասվել են էլեկտրամատակարարման եւ հաղորդակցության համակարգերը:

«Հաստատված մահերի թիվը հասնում է 24-ի, հիմնականում արեւելյան Չիմանիմանի շրջանում: Անհետ կորածների թիվը կազմում  է 40, նրանցից թվում են նաեւ երկու ուսանողներ», - Twitter-ում գրել է նախարարությունը: