Մալթայում մեկնարկած ֆուտբոլի կանանց Եվրոպայի առաջնության ընտրական փուլի նախնական մրցաշարում Հայատանի հավաքականն առաջին խաղում մրցել է Ֆարերյան կղզիների թիմի հետ եւ առավելության է հասել 1:0 հաշվով: Արդեն 8-րդ րոպեին միակ գնդակը խփել է Գայանե Կոստանյանը: Ամբողջ երկրորդ խաղակեսը Հայաստանն անցկացրել է 10 ֆուտբոլիստուհիներով: Հեռացվել է Էլեոնորա Դավթյանը:

Խմբի մյուս խաղում Մալթան նվազագույն հաշվով հաղթել է վրացիներին:

Մարտի 5-ին Հայաստանի մրցակիցը կլինի Վրաստանի թիմը: