Ռեալի եւ Ֆրանսիայի հավաքականի նախկին առաջատար Զինեդին Զիդանը իսպանական Marca պարբերականին պատմել է իր ֆուտբոլային կուռքերի մասին: Առաջինը նա նշել է Ուրուգվայի հավաքականի նախկին խաղացող Էնցո Ֆրանչեսկոլիին, որի խաղը ֆրանսիական Մարսելում Զիդանի պատանեկության տարիների անմոռանալի դրվագներից է: Հետագայում Զիդանին հիացրել են Մարադոնայի, Պլատինիի, Ռոնալդոյի, այժմ էլ Չավիի խաղը: