Մարտի 27-ին Լոնդոնում ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի շոտլանդացիների հետ: Աշխարհի առաջնությունից հետո առաջին անգամ հավաքական են հրավիրվել Ինտերի պաշտպաններ Մայկոնն ու Լուսիոն:

Թիմում կան նաեւ երկու նորեկներ` Սան Պաուլուի 18-ամյա կիսապաշտպան Լուկասը եւ Վալենսիայի 26-ամյա հարձակվող Ժոնասը:

Բրազիլիայի հավաքականի կազմը.

Դարպասապահներ. Ժուլիո Սեզար (Ինտեր, Իտալիա), Վիտոր (Գրեմիո), Ջեֆերսոն (Բոտաֆոգո)

Պաշտպաններ. Դանի Ալվես (Բարսելոնա, Իսպանիա), Մայկոն, Լուսիո (երկուսն էլ` Ինտեր, Իտալիա), Լուիզաո (Բենֆիկա, Պորտուգալիա), Տիագո Սիլվա (Միլան, Իտալիա), Դավիդ Լուիս (Չելսի, Անգլիա), Անդրե Սանթոս (Ֆեներբախչե, Թուրքիա), Մարսելո (Ռեալ, Իսպանիա)

Կիսապաշտպաններ. Լուկաս Լեյվա (Լիվերպուլ, Անգլիա), Ժադսոն (Շախտյոր, Ուկրաինա), Սանդրո (Տոտենհեմ, Անգլիա), Էլիաս (Աթլետիկո, Իսպանիա), Ռամիրես (Չելսի, Անգլիա), Ռենատո (Բայեր, Գերմանիա), Էնրիկե (Կրուզեյրո), Էլանո (Սանթոս), Լուկաս (Սան Պաուլու)

Հարձակվողներ. Ժոնաս (Վալենսիա, Իսպանիա), Նիլմար (Վիլյառեալ, Իսպանիա), Նեյմար (Սանթոս), Պատո (Միլան, Իտալիա)