Այսօր, մարտի 4-ին, Երեւանի ժամանակով 16:00-ին տեղի կունենա կանանց շախմատի Գրան Պրի մրցաշարի նախավերջին տուրը:
Չինացի Հոու Իֆանի հետ տարեվերջին աշխարհի թագը վիճարկելու համար պայքարում են Գրան Պրի շարքի առաջատարներ Նանա Ձագնիձեն ու Համպի Կոներուն: Եթե այսօրվա տուրում Կոներուն չկարողանա հաղթել Լիլիթ Մկրտչյանին, ապա Նանա Ձագնիձեն կգերազանցի Կոներուին ամբողջ շարքի արդյունքում եւ կնվաճի եզրափակիչի ուղեգիրը: Սակայն Կոներուի հաղթանակի դեպքում էլ պետք է չհաղթի Էլինա Դանիելյանը, որպեսզի Կոներուն առաջ անցնի Ձագնիձեից: Դանիելյանի մրցակիցը Պիա Կրամլինգն է:




























