Իսլանիայի մայրաքաղաքում ավարտված դատավարության արդյունքում շախմատի աշխարհի 11-րդ չեմպիոն Բոբի Ֆիշերի միակ ժառանգ է ճանաչվել չեմպիոնի այրի, ճապոնուհի Միյոկո Վատային: 2008 թվականին մահացած Ֆիշերի կարողությունը մոտ 2 միլիոն դոլար է, որին այրուց բացի հավակնում էին Ֆիշերի նախկին սիրուհին, զարմիկները եւ ԱՄՆ Կառավարությունը: Պետությունը հույս ուներ ստանալ Ֆիշերի չվճարած հարկերը, հաղորդում է Chessnews-ը: