Վաղը, մարտի 5-ին կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 20-րդ առաջնությունը: Առաջին տուրում Արարատը կընդունի Բանանցին, Միկան` Շիրակին: Մարտի 6-ին կհանդիպեն Իմպուլսն ու Փյունիկը:

Հաշվի առնելով անբարենպաստ եղանակային պայմանները` մարտի 6-ին Կապանի «Գանձասար» մարզադաշտում նշանակված առաջին տուրի Գանձասար - Ուլիս հանդիպումը կկայանա մարտի 24-ին, ժամը 15:00-ին, հաղորդում է ՀՖՖ-ն: