Հայտնի ամերիկացի բլոգերին մեղադրել են որդեգրված երեխաների հետ դաժան վերաբերմունքի մեջ:  Americaru-ն հաղորդում է, որ Արիզոնայից Մեյչել Հենքին ծեծում էր իր երեխաներին, եթե նրանք YouTube-ի նրա «Ֆանտաստիկ արկածներ» շարքի հոլովակների նկարահանումների  ժամանակ մոռանում էին բառերը կամ ադքան լավ չէին խաղում:

Ամերիկուհին կալանավորվել է եւ մեղադրվում է երեխաների նկատմամբ բռնության, դաժան վերաբերմունքի 7 դեպքի, նրանց ապօրինի փակի տակ պահելու մեջ:

Հենքին նաեւ մի քանի անգամ փոքրիկ երեխաներին միայնակ է թողել: Նրա երկու մեծահասակ կենսաբանական որդիները՝ Լոգան եւ Ռայան Հենքիները, նույնպես կալանավորվել եւ մեղադրվել են նրանում, որ չեն հայտնել դաժան վերաբերմունքի  մասին: Նրանք իրենց որդեգրված եղբայրների եւ քույրերի հետ նկարահանվել են «Ֆանտաստիկ արկածներ»-ում՝ YouTube Kids-ի հոլովակների համար: Հենքին ալիքը բաացել է  2012-ին, այժմ նա մոտ 800 հազար բաժանորդ ունի:

Կալանքի ժամանակ երեխաներից մեկին գտել են պահարանում փակված, որի հագին միայն  տակդիր կար:Մի քանի երեխաներ ասել են, որ շատ սոված են եւ ջուր են ցանկանում: Երբ երեխային ջուր են առաջարկել, տղան 20 րոպեի ընթացքում երեք շիշ ջուր է խմել: Աղջիկը պատժվելու վախից հրաժարվել է չիփս ուտել: