Շախմատի կանանց Գրան Պրի մրցաշարի նախավերջին` 10-րդ տուրում հայտնի դարձավ կանանց աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտի երկրորդ մասնակիցը: Չինացի Հոու Իֆանի մրցակիցը կլինի հնդիկ Համպի Կոներուն: Գրան Պրի շարքի ընդհանուր արդյունքներով Կոներուի գլխավոր մրցակիցը վրացի Նանա Ձագնիձեն էր, որը 10-րդ տուրում պարտվեց Չժու Չենին, իսկ Կոներում պարտության մատնեց Լիլիթ Մկրտչյանին: Կոներուի ընդհանուր հաղթանակի համար նաեւ անհրաժեշտ էր, որ 10-րդ տուրում չհաղթեր միանձնյա առաջատար Էլինա Դանիելյանը: Հայ գրոսմայստերը պարտվեց Պիա Կրամլինգին: Դանիելյանն առայժմ առաջինն է` 7,5 միավոր: Կոներուն 7 միավորով երկրորդն է:

Հասանելի է
русский


























