Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին փորձել են սպանել սառը զենքով:
Դեպքը տեղի է ունեցել մարտի 4-ին Իսպանիայի Լա-Կորունյա քաղաքի օդանավակայանում, երբ Մոուրինյոն ֆուտբոլի երկրպագուներին ինքնագրեր էր բաժանում:
Տեղի ունեցածի մանրամասները չեն հաղորդվում: Որոշ տվյալներով, Մոուրինյոն ընդհանրապես չի հասկացել, որ իր վրա որոշել են հարձակվել: Իսկ «Ռեալի» անվտանգության աշխատակիցը, ով ոչ մեծ վնասվածք է ստացել, միայն ավտոբուս նստելուց հետո է գլխի ընկել, որ վիրավոր է: Այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
«Ռեալի» ներկայացուցիչները ճշտել են, որ վնասվածքները դանակով չեն հասցվել, հաղորդում է Utro.ru-ն:
Նշենք, որ Ժոզե Մոուրինյոն «Ռեալ» է տեղափոխվել 2010 թվականի մայիսի վերջին՝ իտալական «Ինտերից»: Ներկայումս «Ռեալը» իսպանիայի առաջնությունում գրավում է 2-րդ հորիզոնականը եւ ունի 64 միավոր: Առաջին տեղում «Բարսելոնան» է՝ 71 միավորով:





























