Մեքսիկացի թմրաբարոն Խոակին Գուսմանի (Էլ Չապո՝ գաճաճ) փաստաբանները նոր դատական գործընթաց են պահանջում։ Նրանք համարում են, որ թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով Գուսմանի դատավճիռը պետք է փոփոխվի եւ նոր դատական հետաքննություն անցկացվի, քանի որ ատենակալի անհամաչափ վարքը նրան զրկել է դատական հետաքննության սահմանադրական իրավունքից՝ հայտնում է Reuters-ը։

Փաստաբանների հայտարարության համար առիթ է հանդիսացել Vice News-ի հոդվածը, որտեղ նշվում է, որ առնվազն հինգ ատենակալներ խախտել են Գուսմանի գործի լուսաբանմանը մամուլում եւ Twitter-ում չհետեւելու դատավորի հրամանը։

Փաստաբանները հայտարարել են, որ ատենակալները եղել են այն տեղեկատվության ազդեցության տակ, որը դատարանում չի ներկայացվել։