Նոր Անգլիայում սուպերմարքեթների ցանցը հերքել է խանութներից մեկում ուրվականների հայտնվելու մասին լուրերը։
Ինչպես տեղեկացնում է The Boston Globe-ը, «Market Basket»-ի մամուլի քարտուղարն ասել է, որ «որքան մեզ հայտնի է՝ մեր խանութներում ուրվականներ չկան», այն բանից հետո, երբ այս ամիս ինչ-որ մեկը սոցցանցերում տեղեկատվություն է հրապարակել Ուիլմինգթոնի խանութում ուրվականի հայտնվելու մասին։ Նա պնդել է, որ տեսել է «վիկտորիանական դարաշրջանի ծեր կնոջ ուրվական գիշերանոցով»։
Մամուլի քարտուղարը կատակել է, թե ուրվականին հավանաբար հրապուրել են «վիկտորիանական դարաշրջանի մեր գները»։




























