Միչիգանից ամուսնական զույգ Ջուդի եւ Ոիլ Ուեբները 56 տարվա ամուսնությունից հետո մահացել են միեւնույն օրը, հայտնում է ABC News-ը:
Նշվում է, որ ամուսինները մահացել են հիվանդանոցում՝ մի քանի ժամվա տարբերությամբ:
Ընդգծվում է, որ կյանքից հեռանալուց առաջ ամուսինները բռնել էին միմյանց ձեռքը:
Հստակեցվում է, որ Ջուդի եւ Ուիլ Ուեբները ծանոթ էին 14 տարեկանից:




























