Ավստրալիայի վերաքննիչ դատարանը պետք է որոշի՝ արդյո՞ք մետեորիզմը ծաղրի ձեւ է։
56-ամյա ինժեներ Դեւիդ Հինգսթը դատի է տվել իր բոսին՝ Գրեգ Շորթին (որին անվանում է «միստր հոտ հանող») այն բանի համար, որ սա կանոնավորապես հոտ է հանել իր ներկայությամբ, գրում է The Australian Associated-ը։ Նրա խոսքով՝ Շորթը նրա աշխատասենյակ է մտել «օրը 5-6 անգամ», հոտ հանել ու հեռացել։ Այս «ծաղրի» համար Հինգսթը պահանջում է վնասի փոխհատուցում 1,28 մլն դոլարի չափով։
Մինչ այդ Վիկտորիայի Գերագույն դատարանը մերժել էր հայցը։ Դատավորը վճռել էր, որ անգամ եթե փորափքանքը տեղի է ունեցել առանց պատուհանների ոչ մեծ գրասենյակում, «պարտադիր չէ դա դիտարկել որպես ծաղր», տեղեկացնում է news.com.au-ն։ Դրա փոխարեն, դատավորի խոսքով, «գրասենյակում ինչ-որ անտեղի վարքագիծ է դրսեւորվել»։
Այժմ գործը քննվում է Վիկտորիա նահանգի Գերագույն դատարանի Վերաքննիչ դատարանի դատավորների կոլեգիայում։




























