Զվարճալիքների ինդոնեզական այգին ջրահարսերին հագցրել է ոսկեգույն տոպեր։ Պարկի աշխատողները դա բացատրել են նրանով, որ այդկերպ պաշտպանում են ավանդական արեւելյան ավանդույթները, տեղեկացնում է BBC-ն։

Մերկ կրծքով ջրահարսերը Ջակարտայի Ancol Dreamland այգում են վերջին 15 տարիներին, ուստի նրանց ծածկելու որոշումը շատերին է զարմացրել։ Ինչ-որ մեկը ենթադրել է, որ այգու աշխատակազմը տրվել է արտաքին ուժերի ազդեցությանը։

Բայց այգու կառավարիչները պարզաբանել են, որ դեռ մեկ տարի առաջ են որոշել ծածկել ջրահարսերի կուրծքը։

«Դա մենեջմենթի որոշում է, ոչ մի ճնշում դրսից չի եղել,- ասել է այգու ներկայացուցիչ Ռիկա Լեսթարին։- Մենք գտնվում ենք ընտանեկան այգու վերածվելու ձեւափոխման գործընթացում»,- հավելել է նա։