Քաթարն «ուժեղացել է» Պարսից ծոցում դիվանագիտական ճգնաժամից ի վեր։ Այս մասին հայտարարել է Քաթարի էմիր, շեյխ Թամիմ Բեն Համադ Ալ Թանին՝ ելույթ ունենալով երկրի Ազգային թանգարանի բացման արարողության ժամանակ՝ հայտնում է AFP-ը։
Դոհայում 434 միլիոն դոլար արժողությամբ թանգարանի բացման արարողությանը ներկա են եղել բազմաթիվ հյուրեր, որոնց թվում նաեւ հոլիվուդյան աստղ Ջոնի Դեպը, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին՝ կնոջ՝ Կարլա Բրունիի հետ, ֆուտբոլիստ Ժոզե Մոուրինյոն, դիզայներ Վիկտորյա Բեկհեմը։
52000 ք/մ տարածքով Ազգային թանգարանը կառուցվել է Դոհայի Կոռնիշ առափնյա շրջանում։ Ֆրանսիացի ճարտարապետ Ժան Նուվելը, ով նախագծել է անապատի վարդի տեսքով թանգարանը, ասել է, որ այն «սրբապատկեր» կդառնա։



























