Mercedes-AMG-ն ներկայացրել է A35 Sedan սպորտային սեդանը՝ ընկերության ամենափոքր 4-դռնանի «լիցքավորված» ավտոմեքենան: Նորույթը, որն ունի հեչբեքի A35 համանման ինդեքսով ագրեգատ, կմրցակցի Audi S3 սեդանի հետ, փոխանցում է Autonews-ը:
Սեդանը հոթ-հեթչից ստացել է թափքի առջեւի հատվածը՝ մեծացված օդհավաքիչներով եւ սփլիթերով: Ընդ որում՝ ավտոմեքենայի հետեւի հատվածը պատրաստված է երրորդ սերնդի CLS մոդելի ոճով՝ ագրեսիվ հետին դիֆուզորով եւ արտանետման համակարգի կրկնապատկված կարճախողովակներով:
Mercedes-AMG A35 Sedan-ի ծածկի տակ տեղադրված է նույն 4-գլանանի փչովի ագրեգատը, որը զարգացնում է 306 ձ.ու. եւ պտտման պահի 400 Նմ: Շարժիչն աշխատում է 7-աստիճանի ռոբոտացված փոխանցման տուփի հետ՝ երկու շղթայակցմամբ եւ լիահաղորդակի համակարգով: Նորմալ պայմաններում պտտման պահը փոխանցվում է առջեւի անիվներին, սակայն անհրաժեշտության դեպքում քարշի ուժը 50:50 հարաբերակցությամբ կարող է բաշխվել առանցքների միջեւ:
Race Start արագ մեկնարկի գործառույթ ունեցող սեդանը կարող է տեղից մինչեւ առաջին «հարյուրյակը» զարգացնել 4,8 վայրկյանում՝ հեչբեքից 0,1 վայրկյան դանդաղ: Ավտոմեքենայի առավելագույն արագությունը էլեկտրոնիկայով հարկադրաբար սահմանափակված է 250 կմ/ժամ մակարդակում:
.jpg)
.jpg)



























