Ապրիլի վերջին օրը Լոնդոնում կանցկացվի արտառոց էքստրեմալ ակցիա: Մի քանի տասնյակ մարդիկ կբարձրանան բրիտանական մայրաքաղաքի երկինք, որպեսզի նախաճաշեն բացարձակապես մերկանդամ, հայտնում է Daily Star-ը:

Ապրիլի վերջին Լոնդոնի երկինք կբարձրանա հատուկ հարթակ, որի վրա 44 ամբողջությամբ մերկ կամավորները հանգիստ կնախաճաշեն եւ միմյանց հետ կշփվեն: Պարզվել է, որ այս արտառոց փերֆորմանսը բարեգործական ակցիայի մասն է, որը կազմակերպում են քաղցկեղի դեմ պայքարի Movember եւ Coppafel կազմակերպությունները՝ London in the Sky ատրակցիոն ռեստորանի հետ համատեղ:

Ակցիան մեկնարկում է ապրիլի 30-ին 08:30-ին: Հենց այս ժամին մասնակիցների առաջին խումբը կբարձրանա ավելի քան 30 մետր, որպեսզի նախաճաշի առանց փողկապի եւ ամբողջությամբ մերկ: Ընդհանուր նախատեսված է 2 բարձրացում՝ տղամարդկանց եւ կանանց:

Էքստրիմի մասնակից կարող է լինել յուրաքանչյուրը, ում չի շփոթեցնում պարտադիր մերկ «դրես կոդը»: Երջանիկներին պատահականության սկզբունքով կընտրեն ապրիլի սկզբին:

Այս հաճույքն էժան չէ, մասնակցությունն արժե 116 եվրո: Հավաքված միջոցները կբաշխվեն բարեգործական կազմակերպությունների միջեւ: Նախաճաշի ստույգ ճաշացանկը առայժմ հայտնի չէ: