Տան սեփականատեր բրիտանացի Ջեյմի Էբոտը իր իտալական վիլլան վաճառելու անհաջող փորձերից հետո որոշել է այն վիաճակախաղով խաղարկել:

Եռահարկ տունը գտնվում է Կարապելլե-Կալվիզիոյում՝ Աբրուցցոյի Գրան Սասսո ազգային պարկի հարեւանությամբ: Առանձնատունը հին ոճով է կառուցված, ունի երեք ննջարան, երկու լոգարան եւ այգում՝ պատշգաբաձեւ շինվածք:

Տան շուկայական գինը 250 հազար եվրո է, սակայն այն կարելի է ստանալ 59 եվրոյով վիճակախաղի տոմս գնելով: Բացի այգուց, հաղթողի թռիչքը Եվրոպայի ցանկացած կետից վճարվելու  է:

Երկրորդ հաղթողը կստանան  11 770 եվրո, իսկ եւս 5-ը՝ ուտելիքներով եւ Աբրուցցոյից գինով զամբյուղ:

Բրիտանացին ընդհանուր ստեղծվել է 6 հազար տոմս եւ բոլորն արդեն վաճառվել են: Վիճակահանությունը կկայանա հոկտեմբերի վերջին, գրում է Prian.ru-ն: