Մելբուռնի (Վիկտորիա նահանգ) բնակիչը պատահաբար վիճակախաղի միանման երկու տոմս գնեց եւ կրկնակի ջեքփոթ շահեց, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով The Guardian-ին։

Տղամարդը, որը չի ցանկացել նշել անունը, խոստովանել է, որ արդեն 30 տարի վիճակախաղի է մասնակցում նույն համարի տոմսերով։ Ավստրալացին ձեռք է բերել երկու տոմս տարբեր տեղերից եւ համոզված է եղել, որ դրանցից երկրորդը վերաբերում է մյուս վիճակախաղին։

Նրա կրկնակի շահածը կազմել է 46 միլիոն ավստրալական դոլար։

«Խոսքեր չունեմ։ Չեմ կարողանում հավատալ»,- ասել է ցնցված տղամարդը կազմակերպիչներին։ Նա ավելացրել է, որ վիճակախաղի տոմս գնում է ամեն շաբաթ, բայց մինչ այդ նրա բախտը ոչ մի անգամ չի բերել։

Հենց որ ավստրալացին իմացավ, որ շահել է, թողեց աշխատանքը։ Նա առայժմ չի որոշել, թե ինչի վրա է ծախսելու փողերը, բայց ծրագրում է դրանք բաժանել ընտանիքի անդամների միջեւ։ Իր բաժինը հաջողակը, գուցե, կծախսի նոր տուն գնելու կամ ճամփորդելու վրա։

Վիճակախաղի ներկայացուցիչը հաշվել է, որ այդ բոլոր տարիներին տղամարդը պետք է որ մոտ 30 հազար ավստրալական դոլար ծախսած լինի վիճակախաղի տոմսերի վրա։