2018 թվականի արտակարգ եղանակը ազդել է աշխարհում 62 միլիոն մարդու վրա եւ 2 մլն մարդու ստիպել է վերաբնակվել՝ հայտնում է AP-ը։

Օդերեւութաբանական համաշխարհային կազմակերպության ամենամյա գլոբալ կլիմայական զեկույցում ասվում է, որ Երկիրը, ըստ Ցելսիուսի, մոտ 1 աստիճանով տաքացել է՝ համեմատած ինդուստրիալ ժամանակաշրջանի սկզբի հետ։ Համաշխարհային առաջնորդները փորձում են 2 աստիճանով սահմանափակել տաքացումը։

Վառելիքի, օրինակ՝ ածխի, բենզինի եւ դիզելային վառելիքի այրման արտանետումները նպաստում են գլոբալ տաքացմանը, որն իր հերթին հանգեցնում է մրրիկների, ջրհեղեղների եւ երաշտի։

Զեկույցի համաձայն, վերջին չորս տարիները ամենաշոգն են եղել դիտարկումների պատմության ողջ ընթացքում։