Նյու Յորքում անվանել են աշխարհի ամենաբարձրահասակ քաղաքական գործչին։ Ինչպես հայտնում է AP-ն, պարզվել է, որ դա Նյու Յորքի քաղաքապետարանի անդամ Ռոբերտ Կարնեգի-կրտսերն է՝ 208սմ հասակով։

Ռոբերտ Կարնեգի-կրտսերը այդ առիթով պարգեւին արժանացել է քաղաքապետարանում արարողության ժամանակ՝ այն բանից հետո, երբ հունվարի 14-ին պաշտոնապես ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդ-քաղաքական գործիչ։

Կարնեգին նշել է, որ բարձր հասակն իր խնդիրներն ունի, մանավանդ կոշիկ եւ հագուստ գնելու հարցում։

Նախորդ ռեկորդակիրը բրիտանացի խորհրդարանական Լուի Գլյուկշտեյնն էր՝ 202 սմ հասակով։ Նա մահացել է 1979թ․, եւ նրան փոխարինել է մեկ ուրիշ բրիտանացի քաղաքական գործիչ՝ 198 սմ հասակով։