Իսրայելում Մեռյալ ծովի մոտ հայտնաբերվել է աղային ամենաերկար քարանձավը՝ աղի ապշեցուցիչ շիթերով՝ հայտնում է AFP-ը։
Մալհամ քարանձավը, որի երկարությունը 10 կմ է, անցնում է Իսրայելի ամենամեծ Սոդոմ լեռան միջով եւ դեմ է առնում Մեռյալ ծովի ափերին։
Գունատ աղային շիթերը կախված են առաստաղներից, իսկ պատերը փայլում են աղի բյուրեղներից։ Աղաջրի կաթիլները տեսանելի են որոշ շիթերի ծայրին։
Մալհամը հետազոտողներին հայտնի է դարձել Հրեական համալսարանի Քարանձավների հոտազոտական կենտրոնի հիմնադիր-տնօրեն Ամոս Ֆրումկինի աշխատանքի շնորհիվ։































