Կոտայքի մարզում, այսօր, մարտի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 08։40-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 30 կմ հատվածում Չարենցավանի վարչական տարածքում բախվել են Mercedes մակնիշի 87 MM 088 համարանիշի եւ Mazda մակնիշի 12 OU 053 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով Mazda-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Չարենցավանի բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։






























