Դոհայում ավարտվեց Շախմատի միջազգային ֆեդերացիայի Մեծ մրցանակ շարքի վերջին մրցաշարը եւ հայտնի դարձան աշխարհի թագի եզրափակիչի երկու մասնակիցները: Չինացի Հոու Իֆանի հետ եզրափակիչում հանդես գալու իրավունքը նվաճեց հնդիկ Համպի Կոներուն, որը Դոհայում Էլինա Դանիելյանի հետ 8-ական միավորով կիսեց առաջին տեղը: Այսօր, մարտի 5-ին կայացած վերջին` 11-րդ տուրում Դանիելյանը ոչ ոքի խաղաց Անտոանետա Ստեֆանովայի հետ: Կոներուն պարտության մատնեց Չժու Չենին եւ հավասարվեց Դանիելյանին: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը 11-րդ տուրում միավորը կիսեց Մարտա Ֆյերոյի հետ եւ վաստակեց 4,5 միավոր: Լրացուցիչ գործակիցներով հաղթող ճանաչվեց Կոներուն, Դանիելյանը երկրորդն է, Մկրտչյանը 9-րդն է:
Գրան Պրի շարքի ընդհանուր արդյունքներով Դանիելյանը գրավեց 5-րդ տեղը:




























