Արդոք ես ուզում եմ, որ աշխարհի բոլոր հայերը մասնակցեն Հայաստանի տնտեսական հեղափոխությանը եւ որեւէ մասնակցություն ունենան երկրի զարգացմանը, իհարկե, ուզում եմ, եւ դա շատ կարեւոր է: Այդ մասին այսօր՝ մարտի 29-ին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ավստրիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե կառավարության օրակարգում կա նախաձեռնությու, որ աշխարհասփյուռ հայությունը խորհրդանշական, բայց պարտադիր ֆինասական աջակցություն ցուցաբերի Հայաստանի տնտեսությանը:

«Արդոք ես մտածում եմ, որ դա պետք է լինի պարտադիր: Ոչ, ես երբեք նման բան չեմ կարող մտածել: Որովհետեւ հենց պարտադիր բառի մեջ կա ինչ-որ նեգատիվ նրբերանգ: Ես մեր խնդիրը տեսնում եմ, որ Հայաստանում իրականացվեն այնպիսի փոփոխություններ, լինի այնպիսի մթնոլորտ, որ առանց որեւէ պարտադրանքի, մարդն ինքն ուզենա եւ դա իր համար լինի շատ անկեղծ ցանկություն, եւ հաճույք լինի իր համար որեւէ ձեւով Հայաստանի գործընթացներին աջակցելը»,- ասաց Փաշինյանը, նշելով, որ դեմ է ցանկացած տիպի պարտադրանքի:

Նա նաեւ նշեց, որ Հայաստանը բոլոր հայերի ընտանիքն է, իսկ ընտանիքի համար որեւէ մեկը որեւէ բան պարտադրաբար չի անում. «Մենք սիրով պետք է միմյանց օգնենք ինչով կարողանում ենք»: