Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 30-ին, ժամը 01:24-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Մերձավան գյուղի սկզբնամասում գտնվող արտադրամասում:

Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ (որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է) եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը (անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է):

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մերձավան գյուղի Հաղթանակ փողոցի թիվ 10/2 հասցեում գտնվող գյուղատնտեսական սարքավորումների վերանորոգման արհեստանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:48-ին, մարվել` 02:02-ին:

Այրվել է սենյակի (մոտ 4 քմ) գույքը` երկու բազկաթոռ, բազմոց, համակարգիչ, հեռուստացույց եւ տեսախցիկների ձայնագրման սարք:

Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան: