Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 30-ին, ժամը 04:51-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Կամոյի փողոցում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:56-ին, մարվել՝ 05:05-ին:
Այրվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ն.Ա.) սրահն՝ ամբողջությամբ:
Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան:





























