Շոտլանդացի 14-ամյա դպրոցական Մարկ Մակքեթիգանն օգնեց գիտնականներին միջնադարյան տապանաքար գտնել եկեղեցու բակում, տեղեկացնում է Fox News-ը։

Ինչպես նշում է պարբերականը, Մարկը մասնակցում էր տապանաքարերի պեղումներին Գլազգոյի Գովան թեմի եկեղեցու գերեզմանատանը, երբ հայտնաբերեց զարմանալի գտածո։

Պեղումների ժամանակ դպրոցականը մի ինչ-որ ամուր բանի դեմ առավ։ Պարզվեց, որ նա գտել է Շոտլանդիայի տարածքում միջնադարյան երեք կորսված տապանաքարերից մեկը։

Ավելի վաղ կարծում էին, որ բոլոր տապանաքարերը ոչնչացվել են 1970-ականներին հարեւանությամբ գտնվող նավաշինարանի փլուզման ժամանակ։

Դպրոցականը եւ երկու հնագետ շարունակել են պեղումները, գտել քարն ու մաքրել այն։

Այդ տիպի քարերը, որոնք կոչվում են Գովանի քարեր, թվագրվում են մեր թվականության 11-12-րդ դարերով եւ մտնում են կելտական խորհրդանիշներով պատմական գտածոների հավաքածուների մեջ։