Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 30-ին, ժամը 10:33-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երեւան-Ապարան ավտոճանապարհին՝ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Երեւան հատվածի 10-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի (վարորդ՝ Մ.Վ., ծնված 1962 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին եւ կողաշրջվել: Ուղեւորը՝ Ն.Ա.-ն (ծնված 1979 թ.), տեղափոխվել է Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
«ԳԱԶել»-ում եղել է 10-ից ավելի ուղեւոր, որոնք տեղում առաջին բուժօգնություն են ստացել օպերատիվորեն ժամանած Ապարանի հիվանդանոցի բժիշկների կողմից։
Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկի միջոցով դուրս բերվեց երթեւեկելի գոտի։
Նախնական տեղեկություններով, վթարի պատճառը եղել է մերկասառույցը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:































