Ճապոնական Toyota արտադրողը հայտարարել է անհատական տվյալների հնարավոր արտահոսքի մասին՝ մի շարք դիլերային կենտրոններում եւ դուստր ձեռնարկություններում ընկերության համակարգի չարտոնված հասանելիության պատճառով, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով ավտոարտադրողի տեղեկատվությանը։

«2019 թվականի մարտի 21-ին տեղի է ունեցել չարտոնված մուտք մեր առեւտրային ստորաբաժանումներում եւ հինգ ընկերություններում։ Պարզվել է, որ կարող է տեղի ունեցած լինել 3,1 մլն մարդու տվյալների արտահոսք։ Անհատական տեղեկատվությունը չի վերաբերում վարկային քարտերին»,- ասվում է ավտոարտադրողի տեղեկատվությունում։

«Մենք ներողություն ենք խնդրում բոլորից, ովքեր օգտվում են Toyota կամ Lexus ավտոմեքենաներից պատճառած անհանգստության համար»,- նշվում է հաղորդագրությունում։