ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա թիմը հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի կողմից «ռուսական միջամտության» հետաքննությունից հետո իրենց դժգոհությունն են հայտնել Ներկայացուցիչների պալատի նախագահ Ադամ Շիֆի հանդեպ՝ թողարկելով քաղաքական գործչին ծաղրող պատկերով շապիկներ՝ հայտնում է Fox News-ը։

Դրանց վրա կոնգրեսականը պատկերված է ծաղրածուի կարմիր քթով եւ մատիտի ձեւ ունեցող վզով։

«Փոքրիկ Ադամ Շիֆը՝ մատիտ-վզով։ Նա երկու տարի անցկացրել է անօրինական տարածելով սուտ եւ տեղեկատվության արտահոսք։ Նրան պետք է ստիպել հեռանալ Կոնգրեսից։ Յուրաքանչյուրը պետք է այսօր մատիտ-վզով Ադամ Շիֆի պատկերով շապիկ գնի»,- Twitter-ում գրել է Թրամփի պաշտոնական թիմը։

Հիշեցնենք, որ Շիֆը շարունակում է Դոնալդ Թրամփին մեղադրել 2016թ․ նախագահական ընտրություններում Ռուսաստանի հետ գործարք կնքելու մեջ։