«Թալիբան» շարժման զինյալները գրոհել են Աֆղանստանի առաջին փոխնախագահ Աբդուլ Ռաշիդ Դուստումի ավտոշարասյունը։ Նրա թիկնապահներից մեկը զոհվել է, եւս երկուսը վնասվածքներ են ստացել՝ հայտնում է Tolo News-ը։
Միջադեպի մասին հեռուստաալիքին հայտնել է փոխնախագահի օգնական Կանիշկու Թուրքիստանին։
Հեռուստաալիքի տվյալներով, գրոհը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան, երբ Դուստումի շարասյունը Բալխից Ջաուզջան էր ուղեւորվում։ Առաջին փոխնախագահը գրոհի հետեւանքով չի տուժել։





























