Դուբայը, Թել Ավիվը եւ Նիկոսիան առաջատար են ապրիլին արեւային օրերի քանակով՝ հայտնում է Skyscanner-ը։
Փորձագետները կազմել են զբոսաշրջային ուղղությունների ցուցակը, որտեղ եղանակի խափանումներ չեն լինում, եւ ապրիլին արեւը շատ է։
Ապրիլին Դուբայում արեւը փայլում է 294 ժամ, եւ դա առավելագույն ցուցանիշն է մերձմայրուղային ուղղությունների մեջ։ Նրան հետեւում են Թել Ավիվն ու Նիկոսիան, որտեղ ապրիլին մոտ 270 արեւային ժամ կա։ Չորրորդ եւ հինգերորդ հորիզոնականները զբաղեցնում են Եվրոպայի երկու նավահանգստային քաղաքներ՝ Մալթայի մայրաքաղաք Վալետան (254 ժամ) եւ ֆրանսիական Մարսելը (245 ժամ)
Զբոսաշրջիկների համար արեւային եղանակ երաշխավորող քաղաքների տասնյակում են նաեւ Իերապետրան՝ Կրետե կղզում (240 ժամ), Բարսելոնան (239 ժամ), Լիսաբոնը (234 ժամ), Մադրիդը (231 ժամ) եւ Աթենքը (225 ժամ)։
Ապրիլին արեւային երկրում հանգստանալու ամենաբյուջետային տարբերակը Կիպրոս մեկնելն է՝ պարզել են մասնագետները։ Ոչ թանկարժեք արեւային ուղղություններից է Աթենքը։ Հնգյակը փակում են Մադրիդը եւ Թել Ավիվը։



























