Ավստրալիացի գիտնականները լայնածավալ հետազոտություն են կատարել, որի շնորհիվ պարզել են, որ վերջին 50 տարիների ընթացքում ավելի քան 500 տեսակի երկկենցաղներ տուժել են սնկային հիվանդություններից։ Եւ եթե դրանցից որոշները կարողացել են պահպանել իրենց բնակության վայրը եւ բազմանալ, ապա 90-ին այլեւս երբեք չենք տեսնի մեր մոլորակի վրա՝ գրում է Planet Today-ը։
Երկկենցաղների վրա խիտրիդիկ սնկերի ազդեցության հետազոտումն իրենց վրա են վերցրել Ավստրալիական ազգային համալսարանի գիտնականները։ Նրանք պարզել են, որ այս սունկը առաջացնում է խիտրիդիոմիկոզ, որը կործանարար ազդեցություն է ունենում ցամաքային կենդանիների վրա։
Այն կարճատեւ ժամանակաշրջանում, որ հիվանդությունը գոյություն ունի, արդեն հասցրել է ոչնչացնել երկկենցաղների 90 տեսակ՝ աշխարհի 60 երկրներում։ Եւս 124 տեսակ կործանման եզրին է։
Գիտնականների կարծիքով, սնկի այս տեսակը սկսել է տարածվել 90-ականների վերջից, եւ դրա մեղավորը մարդու գործունեությունն է։ Սա գիտնականներին թույլ է տալիս եզրակացնել, որ հենց մարդն էլ պետք է պահպանի տուժած կենդանիներին եւ փրկի նրանց ոչնչացումից։




























