Այս շաբաթ ամերիկյան Հարավային Ֆլորիդա նահանգի «Յուպիտեր» բիզնես-այգու կայանատեղիում հսկայական ալիգատոր է հայտնաբերվել, հաղորդում է UPI-ը:

Սողունը կշռում է ավելի քան 340 կգ (շուրջ 750 ֆունտ), իսկ կենդանու երկարությունը գերազանցում է 3 մետրը (12 ֆուտ):

Facebook սոցցանցում այգու ներկայացուցիչները հայտնել են, որ ալիգատորը բավականին տարեց է. այն առնվազն 60 տարեկան է:

Սողունին անվտանգ վայր տեղափոխելու գործում ոստիկաններին օգնել է Վայրի բնության պահպանության հարցերով հանձնաժողովի որսորդ Թրոյ Նելսոնը:

Նա հայտնել է, որ ալիգատորն ուներ թեթեւ վնասվածքներ: Բացի այդ, բացակայում էր սողունի թաթերից մեկը:

Ոստիկանությունում հայտնել են, որ ալիգատորը կտեղափոխվի վայրի կենդանիների բազմացման հատուկ ֆերմա: