Փոքրիկ փայտե խրճիթը, որը տեղակայված է Սան Ֆրանցիսկոյում, բնակարանների հանրահայտ Airbnb կայքում ներկայացված ամենասիրելի կացարանն է, հաղորդում է Fox News-ը:
Քաղաքից 80 մղոն հեռավորության վրա տեղակայված փայտե տնակի մակերեսը փոքր-ինչ գերազանցում է 9 ք/մ-ը, սակայն այն վայելում է անասելի ճանաչվածություն մեկուսացած հանգստի սիրահարների շրջանում:
Սնկի տեսք ունեցող խրճիթի հայտարարությունը կայքում առաջին անգամ տեղադրել էին 2009 թվականին սեփականատերեր Քիթին եւ Մայքլը, եւ այն կայքում քաղաքամերձ առաջին տունն էր:
Այդ ժամանակից ի վեր խրճիթի հայտարարությամբ էջն այցելել են 1300 անգամ, իսկ հյուրերը հինգ աստղ են գնահատել հայտարարությունը մաքրության, գնի եւ տեղակայման վայրի համար:
Հեքիաթային խրճիթի վարձույթն արժե ընդամենը 130 դոլար մեկ գիշերվա դիմաց, իսկ վարձակալության նվազագույն ժամկետը երկու գիշեր է:



























