Կիեւի բնակչուհին ծննդաբերել է ընտրատեղամասերից մեկում, որը տեղակայված է Պոդոլի ծննդատանը: Այդ մասին հայտնել են սոցցանցերի օգտատերերը, հաղորդում է Սեգոդնյա-ն:

«Հաճելի լուրերից. Պոդոլի ընտրատեղամասերից մեկում մեկ ժամ առաջ աղջիկ է ծնվել: Ծննդկանը հասցրել էր կատարել իր քաղաքացիական պարտքը»,-ֆեյսբուքյան գրառում է արել լրագրող Ռենա Նազարովան:

Տվյալ պահին ճշտվում է՝ ծննդաբերությունն ընթացել է ծննդատանը, թե անմիջապես ընտրատեղամասի տարածքում:

Փոքրիկի մասին տեղեկություններ դեռեւս չեն հաղորդվում: